Սերժ Սարգսյանի հիմնած «Լույս» հիմնադրամը դադարեցնում է գործունեությունը

Սերժ Սարգսյանի հիմնած «Լույս» հիմնադրամը դադարեցնում է գործունեությունը

PanARMENIAN.Net - «Լույս» հիմնադրամը դադարեցնում է իր գործունեությունը։ Այդ մասին ասվում է հիմնադրամի կրթական ծրագրի հիմնադիր-գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի տարածած հայտարարության մեջ, որտեղ նա նշում է, որ այսօր՝ մայիսի 10-ին, «Լույսի» աշխատակազմին և իրեն ծանուցում է ներկայացվել աշխատանքի դադարեցման մասին։

«Ցանկանում եմ վստահեցնել «Լույսի»՝ ուսումը շարունակող կրթաթոշակառուներին և 2018-2019 ուստարվա համար արդեն դիմած երիտասարդներին (Կրթաթոշակի ծրագրի պայմաններին բավարարող), որ նրանց այս տարի ևս կշնորհվի կրթաթոշակ։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածվի շուտով»,- ասել է նա։

Գործադիր տնօրենը չի նշել, թե ով և ինչպես է ծանուցել հիմնադրամի գործունեության դադարեցման մասին։

«Լույս»-ը հիմնադրել են Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հիմնադրամը գործում է 2009 թվականից։ Դրա առաքելությունն աշխարհի առաջատար համալսարաններում սովորող հայ ուսանողների թվի ավելացումն է՝ համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ակտիվ մասնակցությունն ապահովելու համար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---