Վալերի Օսիպյանը՝ ՀՀ ոստիկանապետ, Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ տնօրեն

Վալերի Օսիպյանը՝ ՀՀ ոստիկանապետ, Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ տնօրեն

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակվել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

«Մտածեցի, որ հեղափոխությունից առաջ, մենք դուք ու Վալերի Օսիպյանը գտնվում էինք փշալարերի տարբեր կողմերում: Այս որոշումից հետո բոլորս պետք է նույն կողմում հայտնվենք», - ասաց Փաշինյանը:

Բացի այդ, Փաշինյանը տեղեկացրեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվել է ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Վանեցյանը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է շատ արագ տեսնեն Ոստիկանության և ԱԱԾ փոփոխությունների արդյունքները», - եզրափակեց վարչապետը:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանն ազատվել էին պաշտոններից ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի համապատասխան հրամանագրերի համաձայն, որոնց առաջարկն արել էր վարչապետ Փաշինյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---