Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի կողմ չէ

Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի կողմ չէ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունը ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացում հակամարտության կողմ չի եղել ու ներկայումս էլ չի, ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 9-ի հայտարարությանը, թե ինքը պատրաստ է բանակցություններում ներկայացնել ՀՀ-ն:

«Որևէ միջազգային փաստաթղթում Հայաստանը որպես հակամարտության կողմ չի դիտարկվում, այդ թվում, նաև ՄԱԿ-ի հայտնի չորս բանաձևում», - ասել է Շարմազանովը, գրում է «Այսօր»-ը:

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ոչ թե տարածքային վեճ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանն են հակամարտության կողմեր, այլ մարդու իրավունքների պաշտպանության, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման համար պայքարի գործընթաց է: Նրա խոսքով, Հայաստանը բանակցություններում հանդես է գալիս ոչ թե որպես հակամարտության կողմ, այլ` որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր:

«Ես հորդորում եմ, առաջարկում եմ պարոն վարչապետին հայտարարություններ անելուց առաջ ավելի շրջահայաց լինել: Մեր շահերից է բխում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը բանակցություններում հաջողի։ Ես կլինեմ առաջին երջանիկը, որ թե Արցախյան հիմնահարցում, թե Ցեղասպանության ճանաչման գործում, թե ներքին քաղաքականության մեջ այն, ինչ որ ասել է ինքը, հաջողի», - ասել է Էդուարդ Շարմազանովը:

Նա ընդգծել է, որպեսզի հաջողի՝ պետք է լինել շատ զգուշավոր հայտարարությունների մեջ:

Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության բանակցություններին վերադառնալուն` Շարմազանովն ասել է, որ մեկ անգամ չէ, որ իրենք այդ մասին ասել են:

«Էդվարդ Նալբանդյանն է ասել, որ չի եղել մի հանդիպում, որտեղ մենք չենք պնդել, որ Արցախը պետք է լինի բանակցությունների լիարժեք կողմ։ Ավելին, համանախագահ երկրների ներկայացուցիչները Երևանում բազմաթիվ անգամներ նշել են, որ առանց Արցախի մասնակցության անհնար է լուծել։ Հիմա Փաշինյանին կհաջողվի՞ վերադարձնել Արցախին բանակցություններին կողմ... եթե հաջողվի, ես դրանում միայն ուրախ կլինեմ, կծափահարեմ ու կսատարեմ», - եզրափակել է նա:

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախ այցի ժամանակ մամուլի ասուլիսի ընթացքում ԼՂ հարցով բանակցություններում նոր մոտեցում էր առաջարկել. նրա խոսքով,Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։

Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։

Կարդացեք նաև՝Ադրբեջանի ԱԳՆ. ԼՂ խնդրով բանակցությունների ձևաչափն արդեն հաստատված է, որպես կողմ ներգրավված է ՀՀ-ն

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---