«Դինոլենդ». Հայաստանում Դինոզավրերի այգի կբացվի

«Դինոլենդ». Հայաստանում Դինոզավրերի այգի կբացվի

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին, ժամը 13:00-ին Հայաստանում պաշտոնապես կբացվի նմանատիպը չունեցող Դինոզավրերի այգին՝ «Դինոլենդը»: Այգում ցուցադրված են դինոզավրերի անիմացիոն նմուշներ մինչև 7 մետր հասակով:

Անիմացիոն մոդելները շարժվում են, շնչում, թարթում, ձայներ հանում, անգամ ձու ածում։ Կա նաև մոդել, որին հեծնած կարելի է զբոսնել «Դինոլենդով», որտեղ պատմության անիվը ետ է պտտվել 65 միլիոն տարով:

Խմբերի համար կկազմակերպվեն ճանաչողական էքսկուրսիաներ։

«Դինոլենդը» գտնվում է Երևան-Արտաշատ մայրուղու 1-ին կիլոմետրի վրա:

Աշխատանքային օրերին այգին բաց կլինի այցելուների համար 12:00 - 21:00-ն, իսկ շաբաթ և կիրակի՝ 11:00 - 22:00-ը:

Տոմսի արժեքն աշխատանքային օրերին մեծահասակների համար 1000 դրամ է, երեխաների՝ 2500 դրամ: Շաբաթ, կիրակի, տոնական և ոչ աշխատանքային օրերին՝ մեծահասակների համար՝ 2000 դրամ է, երեխաների՝ 3500 դրամ:

Տոմսի արժեքը ներառում է ճանաչողական էքսկուրսիա, 30 րոպե խաղ խաղասրահում, այգում լուսանկարներ անելու թույտվություն: 1-2 տարեկան գրկի երեխաների մուտքն անվճար է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---