Տոնոյան. ԶՈւ-ն լինելու է այն մակարդակում, որ բարենպաստ պայմաններ ապահովի բանակցություններում

Տոնոյան. ԶՈւ-ն լինելու է այն մակարդակում, որ բարենպաստ պայմաններ ապահովի բանակցություններում

PanARMENIAN.Net - ԶՈւ մարտունակությունը լինելու է այն մակարդակի վրա, որը բանակցային գործընթացում կապահովի բարենպաստ պայմաններ: Այդ մասին ասել է ՊՆ նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանը՝ շնորհակալություն հայտնելով վարչապետին վստահության համար:

Մայիսի 12-ին պաշտպանության նախարարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին:

Դավիթ Տոնոյանը հավելել է, որ իր համար մեծ պատիվ է վերադառնալ հոգերահարազատ միջավայր՝ պաշտպանության նախարարություն:

Նորանշանակ նախարարը նշել է, որ սեղմ ժամկետներում օրենքով սահմանված կարգով կառավարության ծրագրում կարտացոլվեն վարչապետի բոլոր ցուցումները:

«Վստահեցնում եմ, որ ԶՈւ մարտունակությունը լինելու է այն մակարդակի վրա, որը բանակցային գործընթացում Ձեզ համար ստեղծելու է բարենպաստ պայմաններ՝ հաջող բանակցություններ վարելու համար, և եթե անհրաժեշտ է, նաև ուժի դիրքերից»,- նշել է Դավիթ Տոնոյանը, տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Զինված ուժերի բնականոն զարգացումը, խնդիրները կառավարության համար լինելու են բացարձակ առաջնահերթություն, քանի որ խոսքը մեր երկրի, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մասին է: Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի ՀՀ-ի, ԱՀ-ի անվտանգության մակարդակն անշեղորեն բարձրանա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---