// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ով է տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտի նորանշանակ նախարարը

Ով է տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտի նորանշանակ նախարարը

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանգրով տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտի նախարար նշանակվեց Աշոտ Հակոբյանը, որի մասին համացանցի հայկական հատվածում ոչ մի հիշատակում ժամեր շարունակ հնարավոր չէր գտնել, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց սոցցանցերում, հատկապես ՏՏ ոլորտի ներկայացուցիչների շրջանում։

Ավելի ուշ, այնուամենայնիվ, նորանշանակ նախարարի կենսագրությունը հրապարակվեց, որը ներկայացնում ենք ստորև։

Արդեն նախկինում ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետ, արդարադատության գնդապետ Աշոտ Սուրիկի Հակոբյանը 50 տարեկան է, ծնվել է Հրազդանում:

1986-1988թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

Բարձրագույն կրթությունը ստացել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, որն ավարտել է 1996 թվականին՝ իրավաբան-իրավագետի որակավորմամբ: Մասնագիտական գործունեությունը սկսել է 1998-ից ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարության քննչական գլխավոր վարչության 3-րդ (հատկապես կարևոր գործերի քննության) վարչությունում` որպես քննիչ, իսկ 2000-ից` ավագ քննիչ:

2005 -2008թթ. եղել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի վարչության Կենտրոնական քննչական բաժնի պետի տեղակալ, 2008-2011թթ.՝ նույն վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության` մարդկանց առևտրի (թրաֆիքինգի), թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի պետ:

2011-2014թթ. աշխատել է որպես նույն վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի տեղակալ, 2014-ին՝ ՔԿ Երև վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ:

Պարգեւատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության» կրծքանշանով, «Օրենքի պատվար» մեդալով, ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգեւատրվել է զենքով (մարտական ատրճանակ), ինչպես նաեւ տարբեր գերատեսչությունների կողմից արժանացել է բազմաթիվ պատվոգրերի եւ խրախուսանքների:

Ավելի շուտ արդեն պատմել էինք թե ովքեր են համալրել Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը կազմը․

Կարդացեք՝ Մաս 1 և Մաս 2

 Ուշագրավ
Սմարթֆոնը կթողարկվի 3 երանգով՝ սև, ինդիգո, պղնձագույն
Հայտնի աստղագետին «Նշանակալի հասարակական գործունեության համար» շքանշանը կհանձնի NASA-ի ղեկավար Ջիմ Բրիդենստայնը
Նախագիծն ավարտին կհասցվի 2019-ի հունիսին