Հարությունյան. Ռազմահայրենասիրական դաստիրակության հայեցակարգը հետ կկանչվի

Հարությունյան. Ռազմահայրենասիրական դաստիրակության հայեցակարգը հետ կկանչվի

PanARMENIAN.Net - Նախորդ կառավարության կողմից մշակված՝ աշակերտների և ուսանողների ռազմահայրենասիրական դաստիրակության իրականացման ռազմավարությունը հետ կկանչվի: Այս մասին Factor-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա հավելել է նաև, որ չնայած ամբողջությամբ հայեցակարգին ծանոթ չէ, սակայն բազմաթիվ մտահոգություններ է լսել դրա հետ կապված:

Հայեցակարգը մշակվել էր ՀՀ ԿԳՆ-ի կողմից:Ռազմավարության մեջ նշվում էր, որ ռազմահայրենասիրական դաստիարակության իրականացման գործընթացի կայուն զարգացման ապահովումը պայմանավորված է առաջին հերթին Հայաստանի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներով, որոնց թվում էր ընգրկվել նաև օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու միտումը:

Ընթերցեք նաև՝ «Ռազմահայրենասիրական հայեցակարգ․ Օտար մշակութային արժեքներին հաղորդակցումը մարտահրավեր է ՀՀ-ին»:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---