Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը պաշտոնապես տեղափոխվել է Երուսաղեմ

Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը պաշտոնապես տեղափոխվել է Երուսաղեմ

PanARMENIAN.Net - Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը պաշտոնապես տեղափոխվել է Թել Ավիվից Երուսաղեմ: Դա առաջացրել է հրեաների ցնծությունը և նրանց պաղեստինցի հարևանների ցասումն ու բողոքը, իսկ միջազգային հանրությունը մտահագված է մերձավորարևելյան խաղաղ գործընթացի ճակատագրով:

Հանդիսավոր արարողությունն Իսրայելի առաջին դեմքերի և ԱՄՆ մեծ պատվիրակության մասնակցությամբ ընթանում էր Գազայի հատվածում բռնության աննախադեպ աճին զուգահեռ, որտեղ զինվորականների հետ բախումներում ավելի քան 50 պաղեստինցի է մահացել՝ գրեթե նույնքան, որքան վերջին 1,5 ամսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Դեսպանատունը տեղափոխվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ, որը ճանաչել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք՝ անտեսելով պաղեստինցիների հավակնությունները քաղաքի արևելյան հատվածի մասով և հակառտկ գնալով միջազգային կոնսենսուսին ու ամերիկյան դիվանագիտության ավանդույթներին: Մնացած աշխարհը շարունակում է քաղաքի կարգավիճակն առանցքային համարել պաղեստինա-իսրայելյան հակամարտության հանգուցալուծման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---