15 մայիսի 2018 - 10:59 AMT
ԿԳ նախարար. Կադրային փոփոխություններ լինելու են, բայց ոչ շատ կտրուկ

Կրթության ոլորտում մի շարք խնդիրներ կան և հիմա գերատեսչությունը շատ արագ պետք է վերականգնի իր աշխատանքը: Այդ մասին հայտարարել է կրության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը Շիրակի պետական համալսարանում լրագրողների հետ հանդիպմանը, հայտնում է Aysor.am-ը:

«Փոփոխություններ լինելու են, բայց դրանք շատ կտրուկ չեն լինելու, որովհետև մենք հայտարարել ենք, որ կադրային ջարդ չի լինելու։ Կարծում եմ, որ ցանկացած ոլորտում նախորդ իներտ, լճացած իշխանությունների օրոք մարդիկ հնարավորություն չեն ունեցել ինքնադրսևորվելու, և մենք այդ հնարավորույթունը ստեղծելու ենք։ Այսինքն՝ յուրաքանչյուր պաշտոնյա ստանալու է հնարավորություն՝ իհարկե, որոշ բացառություններով», - ասել է նախարարը։