«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալների կալանքը փոխելու միջնորդությունը մերժվել է

«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալների կալանքը փոխելու միջնորդությունը մերժվել է

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով 10 ամբաստանյալի կալանքը փոխելու միջնորդությունը մերժվել է: Հաջորդ նիստը կկայանա մայիսի 23-ին:

Ավելի վաղ, փաստաբանները մայիսի16-ի նիստում ներկայացրել էին իրենց պաշտպանյալների խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդություններ:

Գործի շրջանակում մեղադրյալներն են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Էդուարդ Գրիգորյանը և Սեդրակ Նազարյանը։

ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կարծում է՝ պետք է քաղբանտարկյալների խնդրին լուծում տրվի օրենքով նախատեսված գործիքներով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---