Սևանցիները եկեղեցուց հողատարածքներ են հետ պահանջում

Սևանցիները եկեղեցուց հողատարածքներ են հետ  պահանջում

PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին Սևան համայնքի մի քանի տասնյակ բնակիչներ փակել են դեպի Սևանա լճի թերակղզի տանող ճանապարհը: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեց դեպքի վայրում գտնվող ֆեյսբուքյան օգտատեր Արփինե Գալֆայանը:

Նրա խոսքով, մի քանի տարի առաջ տեղացիների վարձակալած մոտ 30 հա կազմող հողերը սեփականաշորհել է Հայ առաքելական եկեղեցին: Այժմ սևանցիները պահանջում են հողերը վերադարձնել համայնքին:

«Սևանից երեք բնակիչ այժմ գնում է Երևան՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի հետ հանդիպման», - մեզ հետ զրույցում նշեց Գալֆայանը:

Pan-ի հետ զրույցում Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանն ասաց, որ անտեղյակ է խնդրից և սևանցիների պահաջից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---