Ջիգարխանյանը հոսպիտալացվել է՝ նրա վիճակը ծանր է

Ջիգարխանյանը հոսպիտալացվել է՝ նրա վիճակը ծանր է

PanARMENIAN.Net - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը մայիսի 15-ին հոսպիտալացվել է՝ նա մոսկովյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում է:

Դերասանի վիճակը ծանր է, հայտնում է iz.ru-ն:

Ջիգարխանյանը վերջին շրջանում արդեն մի քանի անգամ տեղափոխվել է հիվանդանոց, վերջին անգամ դա ապրիլի 26-ին էր: Այն ժամանակ հայտնի դարձավ, որ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է սրտի կաթվածով: Որոշ ժամանակ անց նա կոմայի մեջ ընկավ և միացվել էր արհեստական շնչառության սարքին: Սակայն, ավելի ուշ այդ լուրերը հերքեց դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը: Բուժման կուրս անցնելուց հետո դերասանը դուրս էր գրվել հիվանդանոցից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---