ԵՏՄ - Իրան ազատ առևտրի համաձայնագիրը կնքվել է

ԵՏՄ - Իրան ազատ առևտրի համաձայնագիրը կնքվել է

PanARMENIAN.Net - Երկարատև և բարդ բանակցություններից հետո կնքվել է ԵՏՄ - Իրան ազատ առևտրի համաձայնագիրը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հատուկ ուզում եմ նշել հայկական կողմի լրջագույն աշխատանքը, որը իրականացվել է բանակցությունների ամբողջ ընթացքում, ինչի մասին խոսում են մեր բոլոր գործընկերները։ Համոզված եմ, որ համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացելու հայկական արտադրողների համար իրանական շուկա մտնելու համար, ինչպես նաև շատ բարենպաստ պայմաններ Հայաստանում նոր արտադրական հզորություններ հիմնելու համար», - նշել է նա:

ԵՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին և ԵՏՄ և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերի տեքստերի վերջնական տեխնիկական շտկման աշխատանքային հանդիպումներին մասնակցելու նպատակով մայիսի 16-18-ը Ղազախստան է գործուղվել Հայաստանի պատվիրակությունը փոխվարչապետի գլխավորությամբ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---