// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Բալասանյան» խմբակցության 13 անդամ անվստահություն է հայտնել Գյումրու քաղաքապետին

«Բալասանյան» խմբակցության 13 անդամ անվստահություն է հայտնել Գյումրու քաղաքապետին

PanARMENIAN.Net - Գյումրու քաղաքապետարանում օրենքի ուժով ավագանու արտահերթ նիստ է գումարվել։ Գյումրու ավագանու «Բալասանյան» խմբակցության 13 անդամ անվստահություն է հայտնել քաղաքապետ Սամվել Բալասանյանին։

«Գալա» խմբակցության անդամն ասել է, թե սա կազմակերպված սցենար է, քանի որ Սամվել Բալասանյանին իր թիմի անդամները չեն կարող անվստահություն հայտնել, հայտնում է Aysor.am-ը։

Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն էլ առաջարկել է հարցը հանել օրակարգից. «Կեղծ օրակարգ է», - ասել է նա։

Հարցը դրվել է քվեարկության, 33 հոգանոց ավագանուց 7-ը դեմ է քվեարկել: Նիստը վարող Սամվել Բալասանյանն ասել է, թե ինքը ձեռնպահ է քվեարկում, քանի որ իր հարցն է քննարկվում։

Սամվել Բալասանյանը Գյումրիի քաղաքապետ է ընտրվել 2016-ի հոկտեմբերին:Գյումրիի 33 մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ. Բալասանյան դաշինքը, որը սատարում էր գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ստացավ 17, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը բաժին հասավ 8, «Հայկական վերածնունդ» կուսակցությանը՝ 4, ԳԱԼԱ կուսակցությանը՝ 4 մանդատ։

 Ուշագրավ
Դավիթ Տոնոյանը նախագահի հրամանագրով նշանակվել է պաշտպանության նախարար
ՔՊ խոսնակ Տիգրան Ավինյանը փոխվարչապետ է նշանակվել
ՀՀԿ խոսնակը նշել է, որ կուսակցությանը ձեռնտու է այն, ինչ ձեռնտու է Հայաստանին,