ԵԱՏՄ - Չինաստան առևտրատնտեսական համաձայնագիր է կքնվել17 մայիսի 2018 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում առևտրատնտեսական համաձայնագիր է կնքվել ԵԱՏՄ -ի Չինաստանի միջև։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով, հիմնական բանակցող, նախարար Ֆու Ցզիինի հետ առանձնազրույցում քննարկվե են ՀՀ-Չինաստան երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր, ներառյալ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը, Հայաստան - Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և դրանից բխող հնարավորությունները։ «Պայմանավորվեցինք քննարկումները շարունակել Պեկինում միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում», - նշել է Ավինյանը: Ավելի վաղ, կնքվել էր ԵՏՄ - Իրան ազատ առևտրի համաձայնագիրը:ԵՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին և ԵՏՄ և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերի տեքստերի վերջնական տեխնիկական շտկման աշխատանքային հանդիպումներին մասնակցելու նպատակով մայիսի 16-18-ը Ղազախստան է գործուղվել Հայաստանի պատվիրակությունը փոխվարչապետի գլխավորությամբ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ Բաքուն համաձայն է, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը կայան Ղազախստանում Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը ՀՅԴ բյուրո․ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները Նշվում է, որ վարչապետը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների «Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարել են ցուցարարները |