Վարչապետը կհանդիպի Սերժ Սարգսյանին ԼՂ հարցի քննարկման անհրաժեշտության դեպքում

Վարչապետը կհանդիպի Սերժ Սարգսյանին ԼՂ հարցի քննարկման անհրաժեշտության դեպքում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել ՀՀ երրորդ նախագահ և պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանի հետ միայն ղարաբաղյան հակամարտության քննարկման համար: Այդ մասին Փաշինյանը հայտարարել է լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե հանդիպում է արդյոք Սերժ Սարգսյանին, քանի որ հիմա նրա հարևանությամբ է բնակվում:

«Մենք կարող ենք հանդիպել միայն, եթե ղարաբաղյան հակամարտության հարցով տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն առաջանա»,-ասել է Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Փաշինյանն ընտանիքի հետ մայիսի 12-ից բնակվում է կառավարական առանձնատանը, որտեղ նրանց հարևանությամբ է ապրում նաև Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---