Տեր-Պետրոսյանը և Կազիմիրովը քննարկել են ԼՂ կարգավորման հարցը

Տեր-Պետրոսյանը և Կազիմիրովը քննարկել են ԼՂ կարգավորման հարցը

PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրսյանը հանդիպել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի Դաշնության նախագահի նախկին ներկայացուցիչ, հայտնի դիվանաետ Վլադիմիր Կազիմիրովի հետ՝ վերջինիս խնդրանքով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման և դրա հետ կապված տարածաշրջանային քաղաքականության այլ հարցեր, հայտնում է ՀԱԿ գրասենյակը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Ավելի վաղ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂՀ-ի հակամարտության բանակցային կողմ լինելու մասին հայտարարության վերաբերյալ ՀՀ նախկին ՊՆ Վիգեն Սարգսյանի արած մեկնաբանությանը: Նա նաև գրել էր, որ «արժե հիշեցնել, որ «հակամարտության լիարժեք ու իրավահավասար կողմի» Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի ձեռքբերումը հայկական դիվանագիտության մեծագույն նվաճումն էր, որը մսխվեց Ռոբերտ Քոչարյանի, մեղմ ասած, հանցավոր անզգուշության պատճառով, ինչը դարձավ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ծագած բոլոր հետագա բարդությունների հիմքը»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---