Զեյնալյան. «Սասնա ծռերին» ազատ արձակելու օրինական ճանապարհները կուսումնասիրվեն

Զեյնալյան. «Սասնա ծռերին» ազատ արձակելու օրինական ճանապարհները 
կուսումնասիրվեն

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հանձնարարել է ուսումնասիրել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին ազատ արձակելու օրինական լուծման ճանապարհներն ու մեթոդները:

«Ես խնդիր եմ առաջադրել, որ ուսումնասիրեն օրինական լուծման ճանապարհներ և մեթոդները», - լրագրողների հետ զրույցում ասել է Արտակ Զեյնալյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ քննարկվում են բոլոր հնարավոր ճանապարհները: «Բոլոր հնարավոր ճանապարհներն էլ քննարկում ենք, որպեսզի դա լինի արդար՝ հաշվի առնելով դատական անկախության բացարձակ սկզբունքը», - նշել է Արտակ Զեյնալյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք պատրաստվում է համաներման մասին փաստաթուղթ շրջանառության մեջ դնել, նախարարը պատասխանել է. «Ընդհանրապես, համաներման մասին միշտ է խոսվում, բոլորը, երբ ուզում, խոսում են դրա մասին, իսկ, ընդհանրապես, համաներման փաստաթուղթը, ճիշտ կլինի, որպեսզի, առհասարակ, լինի գաղտնի»:

Նա ընդգծել է, որ այն չի կարող լինել հրապարակային։«Դրա վերաբերյալ որևէ մեկը չի կարող ինֆորմացիա տալ՝ արվում է, չի արվում», - ասել է նախարարը։

Մայիսի 15-ին Երևան քաղաքի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է մեղադրյալների փաստաբանների միջնորդությունը խմբի 10 անդամների խափանման միջոցը փոխելու մասին, որին հաջորդեցին նրանց կողմնակիցների բողոքի ցույցերը: «Սասնա ծռերի» գործով մեղադրյալների կողմնակիցներն ու հարազատները փակել են Արշակունյաց պողոտայի մի հատվածը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---