Դավիթաշենի դպրոցներից մեկում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա կբացվի

Դավիթաշենի դպրոցներից մեկում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա կբացվի

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 200 դպրոցում տեղի կունենա «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունը: Այս մասին հայտնում էԻնֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) մամուլի ծառայությունը:

Միջոցառմանը կմասնակցեն ԻՏՁՄ ներկայացուցիչները, կրթության ոլորտի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Ավելի վաղ,«Արմաթ» ինժեներական լաբորատորիները WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում «Կայուն զարգացման» Sustainable growth անվանակարգում մրցանակի են արժանացել:

«ՀՀ հանրակրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը» ԻՏՁՄ-ն իրականացնում է 2014թ-ից: Ծրագրի հովանավոր ընկերությունների և ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ Հայաստանում և Արցախում գործող ռոբոտաշինության խմբակների և ինժեներական խմբակ-լաբորատորիաների թիվն արդեն հասել է 160-ի, որտեղ սովորում են ավելի քան 3500 դպրոցական: ԻՏՁՄ ծրագրում է ժամանակակից ՏՏ կրթության հնարավորություն ստեղծել ՀՀ բոլոր դպրոցականների համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---