// IP Marketing video - START// IP Marketing video - END

Կարո Փայլանի դեմ հետաքննություն է սկսվել՝ «թուրք ժողովրդին վիրավորելու համար»

Կարո Փայլանի դեմ հետաքննություն է սկսվել՝ «թուրք ժողովրդին վիրավորելու համար»

PanARMENIAN.Net - Թուրքիայի արդարադատության նախարարությունը բավարարել է երկրի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) անդամ, Մեծ Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ հետաքննություն սկսելու Անկարայի դատախազության պահանջը։ Այս մասին հայտնում է Կ.Պոլսի հայկական «Ակօս» պարբերականը:

Նշվում է, որ հայազգի պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 հոդվածով, այն է՝ Թուրքիայի նախագահին, թուրք ժողովրդին կամ թրքությունը վիրավորելը։

Փայլանը մասնավորապես մեղադրվում է 2017 թվականի մայիսի 1-ին Կանադա կատարած այցի ընթացքում հայակական «Հորիզոն» շաբաթաթերթին տված հարցազրույցում Հայոց ցեղասպանության, «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության մասին խոսելու համար։

Ավելի վաղ, 2017-ի թվականի մայիսի 16-ին Թուրքիայի Տրապիզոնի նահանգի Կիրասոնի (Կիրեսունի) համալսարանի նախկին պրոֆեսոր Այգյուն Աթթարը բողոք էր ներկայացրել Կարո Փայլանի դեմ Անկարայի դատախազություն՝ վրա«Հորիզոն» շաբաթաթերթին տված հարցազրույցի և Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ըստ ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահի, իրավիճակը Հայաստանում անդրադառնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա
«Կանաչների» կուսակցությունը կոչ է արել երկրի խորհրդարանին սկսել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
«Մեր ռուս գործընկերների հետ կառուցողական և բովանդակային երկխոսություն ունենք երկկողմ և բազմակողմ օրակարգի բոլոր ուղղություններով»,-ասել է աղբյուրը