// IP Marketing video - START// IP Marketing video - END

Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետի եղբայրը՝ կասկածյալ Էրեբունու գործով

Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետի եղբայրը՝ կասկածյալ Էրեբունու գործով

PanARMENIAN.Net - Երևանի Էրեբունի համայնքում ցուցարարներին ծեծի ենթարկած ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետ Արշակ Հակոբյանի եղբայրը՝ Սարգիս Հակոբյանը, կասկածյալի կարգավիճակ ունի: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Ապրիլի 20-ին Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցում բռնություն է կիրառվել փողոցը փակած ցուցարարների նկատմամբ: Մի քանի երիտասարդ դուրս են եկել արտասահմանյան պետհամարանիշով մոխրագույն Toyota Corolla մեքենայից և մահակներով հարձակվել նրանց վրա:

Նույն օրը պարզվել է, որ անչափահասներին մահակով ծեծի ենթարկածը նախկին ոստիկանապետի անվտանգության պետի եղբայրն էր՝ Սարգիս Հակոբյանը, մյուսը նրա սանիկն ու ընկերը. նրանցից մեկի անունը Գագիկ Ազարյան է:

Ավելի վաղ, դեպքով մայիսի 4-ին ՀՀ ոստիկանությունը քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 (ծեծ) հոդվածով և գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտե: Պարզվել էր, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը և 4 անձ ներգրավվել է որպես կասկածյալ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 Ուշագրավ
Արմեն Աշոտյանը խոստացել է մեկնաբանել թեման ավելի ուշ
2019թ. առաջադրումների փուլն ավարտվել է
Ջերմոցում ոստիկանները հայտնաբերել են կանեփի 127 թուփ
Հայաստանում 2017-ին զբոսաշրջության ոլորտի աճը կազմել է 18,65%