Աճեմօղլու. Կոռումպացված համակարգն արմատախիլ անելը հեշտ չի լինի

Աճեմօղլու. Կոռումպացված համակարգն արմատախիլ անելը հեշտ չի լինի

PanARMENIAN.Net - Հայաստանի ապագայի վերաբերյալ բոլորը պետք է հույսեր ունենան, սակայն պետք է ընդունել, որ կոռումպացված համակարգը բնից արմատախիլ անելը հեշտ չի լինի: Կոստանդնուպոլսում հայկական «Ակոս» շաբաթաթերթի հետ զրույցում այս մասին հայտարարել է աշխարհահռչակ հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն՝ անդրադառնալով ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՀՀ հրավերին:

«Հայաստանի տնտեսությունը կառուցված է կաշառակերության վրա, ինչից երկիրը շատ է տուժել: Հիմա թե սփյուռքում, և թե Հայաստանում այս դժվարությունները հաղթահարելու մեծ հույսեր են ծագել: Մենք ավելի մրցունակ և աշխույժ տնտեսության համար նախադրյալներ ստեղծելու կարիք ունենք, և դա կարող է անել միայն և միայն Հայաստանի ժողովուրդը», - նշել է Աճեմօղլուն:

Անդրադառնալով Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մանրամասներին, տնտեսագետն ասել է, որ «չգիտի, թե որպես ոչ Հայաստանի բնակիչ որքանով կկարողանա ծառայել երկրին»:

«Սակայն պատրաստակամություն հայտնեցի առաջին իսկ հարմար առիթով Հայաստան այցելել», - ասել է Աճեմօղլուն:

Ավելի վաղ, ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան էր հրավիրել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, «Ինչու են պետությունները ձախողում» (Why Nations Fail) հիմնարար աշխատության հեղինակ Աճեմօղլուն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---