Թանգարանների օրը Ստեփանակերտում արցախյան գորգեր են ցուցադրվում

Թանգարանների օրը Ստեփանակերտում արցախյան գորգեր են ցուցադրվում

PanARMENIAN.Net - Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում բացվել է արցախյան գորգերի ցուցահանդեսը՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Երկրի ղեկավարը կարևորել է նման միջոցառումների նշանակությունն ազգային ավանդույթների պահպանման և տարածման, մշակութային և գիտակրթական տեսանկյուններից։

Միջոցառմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---