ՊՆ և ԱԳՆ ղեկավարներն այցելել են սահմանագծի՝ նախիջևանյան ուղղություն

ՊՆ և ԱԳՆ ղեկավարներն այցելել են սահմանագծի՝ նախիջևանյան ուղղություն

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել են ՀՀ հարավ-արևմտյան սահմանագիծ՝ նախիջևանյան ուղղություն: Այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին՝ երկու նախարարները զորամիավորման հրամանատարության հետ քննարկել են սահմանային ուղղության ծառայության առանձնահատկությունները։ Նախարար Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարել է լինել մշտապես զգոն, չտրվել որևէ սադրանքի, սակայն խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևան այցի ժամանակ հայտարարել էր, որ «Նախիջևանում տեղակայված ժամանակակից սպառազինությունը, այդ թվում հեռահար հրթիռները, կարող են ոչնչացնել թշնամու ցանկացած ռազմական թիրախ»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---