«Հարցրու Coca-Cola-ին». Ինտերակտիվ հարթակ՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայից» (վիդեո)

«Հարցրու Coca-Cola-ին». Ինտերակտիվ հարթակ՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայից»

PanARMENIAN.Net - «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» ներկայացրել է իր նոր «Հարցրու Coca-Cola-ին» հարթակը, որը միտված է սպառողներին օգնելու գտնել ընեկրության ապրանքների, պատմության և գործունեության մասին վստահելի տեղեկատվություն: Ask.coca-cola.am կայքում ոչ միայն կարելի է գտնել ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները, այև նոր հարցեր ուղղել:

«Թափանցիկությունը մեր ընկերության առանցքային արժեքներից է: Մենք մշտապես կարևորում ենք մեր սպառողների կարծիքը և շարունակաբար ջանք գործադրում՝ նրանց հնարավորություն ընձեռելու ընկերության և ապրանքների մասին հետաքրքրող տեղեկատվություն ստանալու համար: Մեր ընկերության և Հելլենիկ Խմբի կորպորատիվ կայքերում տեղադրված է ընկերության տեղական և միջազգային գործունեության մասին ամբողջական տեղեկատվությունը, մինչդեռ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» շշալցման գործարանը բաց է այցելությունների համար՝ հյուրերին հնարավորություն տալով բացահայտել Կոկա-Կոլա-ի աշխարհը: Այսքանով չենք բավարարվում՝ կարճ ժամանակում մեր հյուրերի համար այդ այցելություններն էլ ավելի հետաքրքիր և բովանդակալից կդարձնենք: «Հարցրու Coca-Cola-ին» հարթակը ներկայացնելով՝ մեր սպառողներին և հետաքրքրասերներին հնարավորություն ենք տալիս իրենց հարցերի պատասխանները ստանալ ցանկացած պահին, ցանկացած վայրից: Մեծապես կարևորում ենք նաև մեր գործընկերներից ստացվող արձագանքը, քանի որ նրանց հետ համագործակցության խթանումն ու բարելավումը մեր ընկերության առաջնահերթություններից է», - նշեց ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը:

Ask.coca-cola.am-ն առաջարկում է ավելի քան 35 հարցերի պատասխաններ՝ դասակարգված «Բաղադրիչներ», «Ապրանքներ», «Որակ», «Մենք Հայաստանում», «Պատմություն», «Կայուն Զարգացում» բաժիններում, իսկ «Ուղարկիր նոր հարց» բաժինը նախատեսված է նրանց համար, ովքեր կուզենան իմանալ ավելին: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը «Կոկա-Կոլա Հելլենիկ» խմբի հայաստանյան մասնաճյուղն է: Մեր երկրում այն գործում է 1996-ից՝ լինելով «Կոկա-Կոլա» Ընկերության զովացուցիչների միակ լիազորված շշալցնողը: Ընկերության տեսականին ներառում է «Կոկա-Կոլա», «Կոկա-Կոլա Զերո», «Ֆանտա», «Սպրայտ», «Բոնակուա», «Բըրն», «Փաուրեիդ», նաև «Ֆյուզթի», «Դոբրի», «Ռիչ» և «Շվեփս» ըմպելիքները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---