Դի Կապրիոն ԱՄՆ նախագահին կմարմնավորի Սփիլբերգի ֆիլմում19 մայիսի 2018 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն կկատարի ԱՄՆ 18-րդ նախագահ Ուլիս Գրանտի դերը Սթիվեն Սփիլբերգի ֆիլմում: Վերջին անգամ Դի Կապրիոն և Սփիլբերգը միասին են աշխատել 2002-ին՝ «Բռնիր ինձ, եթե կարող ես» ֆիլմում: Նոր ֆիլմում Դի Կապրիոն նաև հանդես կգա որպես պրոդյուսեր՝ նրա Appian Way ընկերությունը ձեռք է բերել նախագահի Ռոն Չերնովի հեղինակած կենսագրությունը: Ֆիլմը կնկարահանվի Lionsgate ստուդիայում, գրում է Gazeta.ru-ն The Hollywood Reporter-ի վրա հղումով: Դեռևս հայտնի չէ, թե երբ կսկսվեն նկարահանումները: Սթիվեն Սփիլբերգը հիմա շատ պլաններ ունի՝ 2019-ին նա մտադիր է նոր ֆիլմ նկարահանել Ինդիանա Ջոնսի մասին, նա նաև մտադիր է «Վեսթսայդյան պատմության» ռեմեյքը նկարահանել: Բացի այդ, Սփիլբերգը կնկարահանի իր առաջին ֆիլմը գերհերոսի՝ «Սև բազեի» մասին DC Comics կոմիքսների միջոցով: Լեոնարդո դի Կապրիոն այժմ պատրաստվում է նկարահանվել Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» կինոֆիլմում Մարգո Ռոբբիի և Բրեդ Փիթի հետ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ |