2016-ին տեխ. սարքերով հայտնաբերված խախտումներով մոտ 1,5 մլն տույժ է նշանակվել

2016-ին  տեխ. սարքերով հայտնաբերված խախտումներով մոտ 1,5 մլն տույժ է նշանակվել

PanARMENIAN.Net - Համաձայն ՀՀ ոստիկանության տվյալների, 2016 թվականին Հայաստանում տեսանկարահանող և լուսանկարահանող-արագաչափ սարքերի միջոցով հայտնաբերված իրավախախտումներով կայացվել է վարչական տույժ նշանակելու 1,446 մլն որոշում։ Տվյալները PanARMENIAN.Net ին տրմադրել է Երևանի Ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Սերգեյ Ղահրամնյանը։

Միայն արագաչափերի կողմից հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը կազմել են 570.996։ Իսկ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության կողմից արձանագրված խախտումների թիվը 335.571 է։

Ստացվում է, որ մեկ տարում, ընդհանուր առմամբ, ՃՏՊ-ների և խախտումների թիվը կազմել է 1,781 մլն, որի 32%-ն է արձանագրվել արագաչափերի կողմից։

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում հաշվառվել է զոհերով և վիրավորներով 3203 ճանապարհատրանսպորտային պատահար. զոհերի թիվը կազմել է 267, վիրավորներինը՝ 4451։ Հաշվառված զոհերից 93-ը եղել է հետիոտն, 88-ը՝ վարորդ, 81-ը՝ ուղևոր, 1-ը՝ հեծանվորդ, 4-ը՝ մոտոցիկլիստ։

2018 թվականի ապրիլի 17-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ ՀՀ-ում ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է մոտ 616.000։

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մայիսի 17-ի նիստում հանձնարարել էր ՀՀ ոստիկանապետին և արդարադատության նախարարին՝ մեխանիզմներ մշակել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու ուղղությամբ:

«Նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում դրանց գործունեությունը դադարեցնել, կասեցնել կամ առնվազն պետք է պրակտիկան դադարեցնենք, երբ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են», - ասել է Փաշինյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---