Թեհրանը ԵՄ-ին միջուկային գործարքի վերաբերյալ վերջնագիր է ներկայացրել

Թեհրանը ԵՄ-ին միջուկային գործարքի վերաբերյալ վերջնագիր է ներկայացրել

PanARMENIAN.Net - Իրանը կշարունակի կատարել միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի դրույթները, եթե Եվրամիությունը հատուցի այն վնասը, որը Թեհրանը կրելու է ԱՄՆ պատժամիջոցների պատճառով:

«Այժմ գնդակը Եվրոպայի խաղադաշտում է»,-պարզաբանել է Իրանի Միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին՝ հավելելով, որ միայն այդ դեպքում Իրանը պատրաստ կլինի առաջիկայում ևս կատարել համաձայնագրի դրույթները, գրում է Lenta.ru-ն The Wall Street Journal-ի վրա հղումով:

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրյունո լե Մերը հայտարարել է, որ Բրյուսելը կարող է ստանձնել Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների փոխհատուցումը, երբ ԱՄՆ-ն դուրս գա համաձայնագրից:

Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը դուրս է գալիս Իրանի հետ 2015-ին ստորագրած միջուկային ծրագրից՝ մի գործարք, որը սահմանափակում է Թեհրանի ակտիվությունը միջուկային ոլորտում ՄԱԿ, ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցների չեղարկման դիմաց: Թեհրանը հայտարարեց, որ դուրս չի գա համաձայնագրից, համաձայնագրին հավատարիմ են նաև ԵՄ երկրները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---