3,1% գնաճ, արտահանման և ներմուծման երկնիշ աճ. 2018-ի 4 ամսվա տնտեսական ցուցանիշները

3,1% գնաճ, արտահանման և ներմուծման երկնիշ աճ. 2018-ի 4 ամսվա տնտեսական ցուցանիշները

PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9,7%-ով՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա չորս ամսում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5,2%-ով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 2,2%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում 21,8% -ով աճել է շինարարության ծավալը, 10,3% -ով՝ առևտրի շրջանառությունը, 17,6%-ով՝ ծառայությունների ծավալը: Նույն ժամանակահատվածում աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները. համապատասխանաբար՝ 25,5%-ով և 34,3%-ով:

Չորս ամսում սպառողական շուկայում գրանցվել է 3,1% գնաճ, իսկ արդյունաբերական արտադրանքի գներն աճել են 3,8% -ով: Միջին ամսական անվական աշխատավարձը նույն ժամանակահատվածում աճել է 3,5% -ով՝ կազմելով 166.150 դրամ:

Երկրում տերեսկզբից մինչև ապրիլ աննշան՝ 0,4%-ով, նվազել է Էլեկտրաէներգիայի արտադրությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---