Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

PanARMENIAN.Net - Հայաստանի սամբիստները 6 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում: Վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը հերթական անգամ հռչակվել է Հին աշխարհամասի մարզական սամբոյի չեմպիոն 52 կգ քաշային կարգում:

Մարզական սամբոյի մեկ այլ ներկայացուցիչ, նույնպես վանաձորցի, Արսեն Ղազարյանն արժանացել է բրոնզե պարգևի 74 կգ քաշային կարգում:

Մարտական սամբոյի մրցաշարում հանդես եկող Գրիգոր Մխիթարյանը (52կգ- Գյումրի), Մխիթար Մխիթարյանը (57 կգ, Սպիտակ), Վաչիկ Վարդանյանը (68կգ, Եղվարդ), Դավիթ Պետրոսյանը (82կգ, Արցախ) նույնպես նվաճել են բրոնզե մեդալներ:

Այսպիսով, ՀՀ հավաքականը հայրենիք կվերադառնա 6 մեդալով. 1 ոսկի, 5 բրոնզ: Տիգրան Կիրակոսյանը, Վաչիկ Վարդանյանը և Դավիթ Պետրոսյանը Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Սամբոյի Եվրոպայի առաջնությունն անցկացվել է մայիսի 18- 20-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, որի ընթացքում ուժերն է չափել 26 պետության ավելի քան 300 մարզիկ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---