Նոր կառավարության անդամներն առաջին անգամ երդվել են

Նոր կառավարության անդամներն առաջին անգամ երդվել են

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է Հայաստանի նոր կառավարության անդամների երդման արարողությունը, որին ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի նախարարներն առաջին անգամ են իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու երդում տալիս:

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը», - երդվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի երդմանը հաջորդել է փոխվարչապետերի և նախարարների երդումը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---