Բարաք Օբաման Netflix-ի պրոդյուսեր կդառնա

Բարաք Օբաման Netflix-ի պրոդյուսեր կդառնա

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, Netflix սթրիմինգային ծառայության պրոդյուսերներ կդառնան: ԱՄՆ նախկին նախագահի հետ պայմանագրով, որի կնքման մասին ընկերության ներկայացուցիչը հայտարարել է մայիսի 21-ին, նախատեսվում է գեղարվեստական և փաստագրական ֆիլմերի, ինչպես նաև սերիալների ստեղծում:

Ըստ նախկին նախագահի, գործակցությունը թույլ կտա «համադրել տաղանդավոր, ոգեշնչող և ստեղծագործ ձայները, որոնք նպաստում են ժողովրդների միջև ըմբռնման աճին», գրում է Deutsche Welle-ն:

Միշել Օբաման, իր հերթին, նշել է «պատմությունների ուժը», որը ստիպում է «այլ կերպ մտածել շրջակա միջավայրի մասին և օգնում է բացել սիրտն ու բանականությունն այլոց համար»:

Մի քանի տարով կնքված գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում: Ամուսինների հիմնած ընկերության, որը կկոչվի Higher Ground Productions, առաջին նախագծերը սպասվում են 2019-ին:

Netflix-ը հայտնի է իր որակյալ և թանկ սերիալներով, որոնց թվում են գիտաֆանտաստիկ «Սև հայելին», «Շատ տարօրինակ գործեր» սարսափ ֆիլմը և քաղաքական «Թղթե տնակը»: Ընկերությունը մոտ 125 մլն վճարող բաժանորդ ունի ամբողջ աշխարհում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---