22 մայիսի 2018 - 12:36 AMT
ՀՀ կժամանեն ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը և Ֆրանսիայի ԱԳ նախարարը

Գալիք շաբաթ Հայաստան կայցելի Միացյալ Նահանգների Պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Մայիսի 27-28-ին Հայաստան կայցելի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը», - ասել է Տիգրան Բալայանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա ընդգծել է, որ մայիսի 28-ի տոնական միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ Հայաստան կայցելեն նաև հարյուրավոր հյուրեր Սփյուռքից:

2018-ի մայիսի 28-ին նշվելու է Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը:Հայաստանում, Արցախում և սփյուռքում 2018-ի ընթացքում սպասվում են բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումներ, իսկ Մայիսի 28-ին մեծ տոնակատարություն կլինի Սարդարապատում: