Վախթանգ Միրումյանն ազատվել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնից

Վախթանգ Միրումյանն ազատվել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնից

PanARMENIAN.Net - Վախթանգ Միրումյանն ազատվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 15-րդ կետը՝ Վախթանգ Միրումյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», - նշվում է որոշման մեջ:

Ավելի վաղ, Վարդան Հարությունյանն ազատվել էր ՊԵԿ նախագահի պաշտոնից: Նրան այդ պաշտոնում փոխարինելու է եկել ՀՀ ֆինանսների նախկին փոխնախարար Դավիթ Անանյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---