Միհրան Պողոսյանը «շատ ուրախ կլինի», եթե օֆշորի գործը վերաբացվի

Միհրան Պողոսյանը «շատ ուրախ կլինի», եթե օֆշորի գործը վերաբացվի

PanARMENIAN.Net - ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Միհրան Պողոսյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ շատ ուրախ կլինի, եթե օֆշորի գործը վերաբացվի` արձագանքելով մայիսի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: «Հրաշալի է»,-ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան հարցին, թե հնարավոր է օֆշորի գործը վերաբացվի, ասել էր, որ պետք է շարժվել «ըստ նպատակահարմարության»:

Պողոսյանը նաև նկատել է, որ այն ինչ հնարավոր էր բացահայտել, վաղուց արդեն բացահայտվել է և ինքն այդ հարցով ավելացնելու բան չունի, հայտնում է Aysor.am-ը:

Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր են նոր բացահայտումներ այդ գործով և արդյոք չի վախենում ճաղերի ետևում հայտնվելուց՝ Պողոսյանն ասել է. «Չեմ վախենում ոչնչից, որովհետև ապրել եմ այնպես ինչպես գտել եմ ճիշտ, ապրել եմ իմ խղճի, դաստիարակության համաձայն: Ինչ վերաբերում է ձեր բարձրացրած հարցին, ես նորից եմ ասում` ես ինքս հանգամանորեն բազմիցս պատասխանել եմ՝ երբ չկա ինչ-որ բան, որից դու մտահոգված ես, որը ժամանակի ընթացքում ծածկված է եղել, ապա մտածելու շատ բան չկա: Շատ ուրախ կլինեմ, որ վերաբացվի գործը, որ մեկ անգամ ևս մեր հասարակությունը համոզվի, որ ինչ ժամանակին ասել եմ, եղել է ճշմարտությունը»:

«Հետք» պարբերականը հրապարակել էր մի հետաքննություն, որում փաստերով ներկայացվել էր Միհրան Պողոսյանի` օֆշորային գոտիներում ստեղծած հարստությունը: «Հետք»-ը գաղտնազերծված օֆշորային ընկերությունների միլիոնավոր փաստաթղթերում (Պանամայի փաստաթղթեր) հայտնաբերել էր ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի և նրա բարեկամների անունները։ Ըստ այդ փաստաթղթերի, 39-ամյա պաշտոնյան բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերության: Միհրան Պողոսյանը հայտարարեց, թե ցավում է, որ իր անունը նույն փաստաթղթերում է հայտնվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին՝ հրաժարական տալով։

2017-ի հունվարի 24-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված քրեական գործով վարույթը կարճել է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---