«Մաուգլի» ֆիլմի առաջին թրեյլերը համացանցում է (վիդեո)

«Մաուգլի» ֆիլմի առաջին թրեյլերը համացանցում է

PanARMENIAN.Net - Warner Bros. կինոստուդիան հրապարակել է «Մաուգլի» ֆիլմի առաջին թրեյլերը: Ֆիլմը Ռեդյարդ Քիպլինգի հանրահայտ «Ջունգլիների գրքի» էկրանավորումն է:

Ֆիլմը Մաուգլի անունով տղայի մասին է, որն ապրում է Հնդկաստանի ջունգլիներում՝ գայլերի ոհմակում, ինչպես նաև Բալու արջի և Բագիրա հովազի մասին: Գլխավոր դերը կատարում է Ռոեն Չանդը: Կենդանիներին հնչյունավորել են Բենեդիկտ Քամբերբետչը, Քեյթ Բլանշեթը, Էնդի Սերկիսը և Փիթեր Մուլանը: Ռեժիսորն է Էնդի Սերկիսը:

Ֆիլմն էկրան կբարձրանա 2018-ի հոկտեմբերին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---