Ռուս զինծառայողները կմասնակցեն Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի շքերթին

Ռուս զինծառայողները կմասնակցեն Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի շքերթին

PanARMENIAN.Net - Ռուս զինծառայողները կմասնակցեն Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին նվիրված շքերթին, որն առաջին անգամ է անցկացվելու: Այդ մասին լրագրողներին է հայտնել է ՌԴ Հարավային զինշրջանի մամուլի խոսնակ Վադիմ Աստաֆևը. հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ մայիսի 22-ին ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողները մասնակցել են շքերթի համատեղ փորձին:

Շքերթն անցկացվելու է Սարդարապատի հուշահամալիրում:

Աստաֆևը հայտնել է նաև, որ շքերթի գլխավոր փորձն անցկացվելու է մայիսի 26-ին, ամրակցված զենքով:

Առաջին Հանրապետության հռչակման և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված շքերթին կմասնացկի ռուսական ռազմակայանի ավելի քան 100 զինծառայող:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---