ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ. Թանդիլյանի առաջարկը ոչ արդյունավետ ծախս կլինի

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ. Թանդիլյանի առաջարկը ոչ արդյունավետ ծախս կլինի

PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի՝ 2-րդ երեխայի ծննդյան նպաստի գումարը եռապատկելու առաջարկը ոչ արդյունավետ ծախս կլինի: Նման կարծիք է հայտնելՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում:

Նախարար Թանդիլյանը հայտարարել էր, որ նախնական քննարկումների արդյունքում առաջարկվում է 2018թ. հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ 50.000 դրամի փոխարեն սահմանելով 150.000 դրամ:

«Սա ոչ արդյունավետ ծախս կլինի։ Երկար տարիներ աշխատում էինք, որպեսզի հասնեինք այն բանին, որ քաղաքականությունը զերծ մնար ծնելիության խթանումը ֆինասական միջոցներով (հատկապես, երբ այդ ֆինանսական խթանը չնչին է) իրականացնելուց։ Փոխարենը, պետք է ստեղծել համակարգ և պայմաններ, այդ թվում և այս ռեսուրսները օգտագործելով, որը կերաշխավորի որպիսի հաջորդ երեխա ունենալը ընտանիքների համար չդիտարկվի որպես բարեկեցության ռիսկ»։

ՄԱԿ ներկայացուցիչը հավելել է նաև, որ քաղաքականության հիմնական մոտեցումները մշակվել և երկու տարի առաջ ներկայացվել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Օրինակներից մեկը կարող է լինել նախադպրոցական երեխաների որակյալ խնամքի ծառայություններ ապահովելը, որի բացակայությունը հանդիսանում է երկրորդ փաստարկը հաջորդ երեխա չունենալու համար։

«Վերջ ի վերջո այդ 100.000 դրամը չէ, որ պետք է վերք բուժի, ընդամենը մեկ ամսվա տակդիրների փոխարեն, հնարավոր կլինի երեք ամսվա համար տակդիր գնել»,-գրել է նա:

Ըստ գործող կարգի, ընտանեկան դրամագլխի գումարը կարելի է տնօրինել նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո՝ ցանկացած բանկային հաշվի պարբերաբար փոխանցելու միջոցով, բայց ոչ ավելի, քան ամսական 25.000 դրամ։

Ընտանեկան դրամագլուխը ձևավորվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում: 3-րդ և 4-րդ երեխաների ծնվելուց հետո պետությունը տրամադրում է երեխայի ծննդյան միանվագ նպաստ 1 մլն դրամի չափով, որից 500 000-ը անմիջապես վճարվող գումարն է, մյուս 500 000 դրամը, որպես ընտանեկան դրամագլուխ, փոխանցվում է նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին:

5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` պետությունը տրամադրում է 1.5 մլն դրամ ծննդյան միանվագ նպաստ, որից մեկ միլիոն դրամը որպես ընտանեկան դրամագլուխ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---