Այսօր Հայաստանի ողջ տարածքում բողոքի 8 ակցիա է տեղի ունեցել 9 ապրիլի 2008 - 22:10 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր տրամադրված հանրության բողոքի ակցիաները շարունակում են զանգվածային բնույթ կրել եւ ապրիլի 9-ին տարածվել են ողջ Հայաստանով մեկ: Այսօր հանրապետության տարբեր մարզերում զուգահեռաբար անցնում էին միանգամից 8 ակցիաներ: Այդպես, մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցավ սգո ակցիա: Բացի այդ, ընդդիմադիրների մի փոքր խումբ պիկետ էր կազմակերպել ԱՄՆ-ի դեսպանատան մոտ: Մարտի 1-2-ին զոհվածների հիշատակին նվիրված ակցիա է կատարվել Սյունիքի մարզում: Այդպես, տեղի ժամանակով 14:00-ին շրջանի բնակիչների մեծ մասը որպես սգո նշան մոմեր էին վառել իրենց տների պատուհաններում եւ աշխատատեղերում: Կապանում, Գորիսում, Մեղրիում եւ Սիսիանում բազմամարդ ակցիաների մասնակիցները ծաղկեպսակներ դրցեին զոհվածների հիշտակիան: Մի քանի հազար քաղաքացիներ սգո հագուստներով, ժապավեններով եւ ծաղկեպսակներով հավաքվել էին Ֆրանսիայի դեսպանատան հրապարակի մոտ` հարգելու համար մարտի 1-2 զոհվածների հիշատակը: Ակցիայի մասնակիցները պահանջել են պատասխանատվության կանչել մարդկանց մահվան համար մեղավորներին, ինչպես նաեւ ազատ արձակել ընդդիմադիրներին, որոնց իրենք քաղբանտարկյալներ են համարում: Հայ կումունիստ Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանի մոտ, որտեղ ծավալվեցին մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները, ծաղիկներ դրվեցին, մոմեր վառվեցին, խունկ ծխեցին: Սգո ակցիային ժամանեցին նաեւ ՀՀ խորհրդարանի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը եւ Հայաստանի նախագահության նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը: Նրանք հայտարարեցին, որ իրենց ժամանումը քաղաքական ակցիա չէ, նրանք եկել են զուտ մարդասիրական դրդումով` հարգելու զոհերի հիշատակը: Կարապետյանը հավելել է, որ իշխանությունները պետք է մարդասիրություն դրսեւորեին եւ երդման արարողությունը չանցկացնեին այդ օրը: Այսօր լրանում է այդ ողբերգական իրադարձությունների 40-րդ օրը: Մեկ ժամից հրապարակ ժամանեց Հայաստանի ոստիկանության ղեկավարությունը, որը բանակցելով հավաքվածների, մասնավորապես, նախկին իշխող կուսակցության` Հայոց համազգային շարժման անդամ Դավիթ Շահնազարյանի հետ, խնդրել է բոլորին ցրվել: Մերժում ստանալով, աստիճանաբար ակցիայի անցկացման վայրում կենտրոնացած ոստիկանները հատուկ համազգեստով սկսեցին դուրս մղել հավաքվածներին հրապարակից: Հանրահավաքին խանգարեց նաեւ ուժեղ տեղատարափ անձրեւը: Ակցիայի կազմակերպիչները խնդրեցին բոլոր կողմնակիցներին ցրվել, սակայն հանդիպել մի քանի ժամից Հանրապետության հրապարակում, որտեղ կայանալու են տոնական միջոցառումներ, այդ թվում նաեւ Օդագնացության միջազգային փառատոնի բացումը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նշենք, որ այսօր, ապրիլի 9-ին տեղի ունեցավ Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնի ստանձման արարողությունը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |