Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը՝ Երևանի ավագանիում մնալու համար

Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը՝ Երևանի ավագանիում մնալու համար

PanARMENIAN.Net - ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորական մանդատ ստացած Ալեն Սիմոնյանը մանդատըվայր դնելու դիմում է ներկայացրել խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանին: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ արել է դա Երևանի ավագանիում մնալու համար, քանի որ կանգնած էր ընտրության առջև՝ մնալ ավագանու կազմում, թե դառնալ պատգամավոր:

«Դիմում եմ ներկայացրել ԱԺ ղեկավարությանն իմ լիազորությունները որպես պատգամավոր դադարեցնելու մասին: Օրենքով սահմանված կարգով, երբ ավագանու անդամ լինելով ընտրվում է ԱԺ, հնարավորություն ունի 7 օրում ուղղել այդ իրավիճակն ու ընտրել այդ մանդատներից մեկը»,- նշել է Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով՝ իր որոշման մասին նաև գրավոր տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

«Արել եմ դա հանուն Երևանի, հանուն այն աղավաղված շենքերի, որոնք ունենք, հանուն անօրինական սեփականաշնորհված մանկապարտեզների, հատված ծառերի, հանուն մաքուր ու սիրուն Երևանի, որը բոլորս շատ ենք սիրում», - նշել է նա:

Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին ԿԸՀ որոշմամբ ԱԺ պատգամավորի մանդատ էր ստացել՝ ԵԼՔ խմբակցությունում փոխարինելով ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---