Միհրան Պողոսյանի օգնականը ձերբակալվել է՝ ցուցարների վրա հարձակման մեղադրանքով

Միհրան Պողոսյանի օգնականը ձերբակալվել է՝ ցուցարների վրա հարձակման մեղադրանքով

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Երևանի Ուլնեցի փողոցում տեղի ունեցած բռնությունների գործով մեկ անձ է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը։

«2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում մասամբ փակել են Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին», - նշվում է քննչական հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Երևանի բնակիչ Ա. Իսոյանն է՝ ծնված՝ 1988թ.։ Վերջինս ձերբակալվել է՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով։

Aysor.am-ի փոխանցմամբ, ձերբակալված Անդրանիկ Իսոյանը ԱԺ ՀԿԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականն է։

«Ցավում եմ, որ շատ մարդկանց շրջանում, ովքեր վերջերս ձերբակալվել կամ հրավիրվել են համապատասխան մարմիններ, հայտնվել է նաև իմ օգնականը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Միհրան Պողոսյանը՝ հավելելով, որ ակնկալում է անաչառություն իրավապահ մարմիններից:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---