Շարմազանով. Փաշինյանն իմ երազած վարչապետը չէ, բայց ցանկացած բանակցությունում իր թիկունքում կանգնած եմ

Շարմազանով. Փաշինյանն իմ երազած վարչապետը չէ, բայց ցանկացած բանակցությունում իր թիկունքում կանգնած եմ

PanARMENIAN.Net - Նիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չէ, բայց ցանկացած բանակցություններում ես «իր թիկունքում կանգնած եմ»: Panorama.am-ի փոխանցմամբ, նման հայտարարություն է արել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշել է նաև, որ ՀՀԿ-ն պատրաստ է Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ ծավալել:

«Կարծում եմ՝ կլսենք և կանենք առաջարկություններ: Կլինեն շատ լուրջ քննարկումներ, դրանից հետո մենք կգանք մեր վերջնական որոշմանը: Ես մնում եմ իմ կարծիքին, որ համամասնական տարածքային ցուցակներն ավելի ժողովրդավարական են, քան համամասնական բաց ցուցակները: Իմ խորին համոզմունքն այն է եղել, որ այպես կոչված ռեյտինգային համակարգը խոչընդոտ չի եղել»,- ասել է նա:

Անդրադառնալով ԱԱԾ պետի՝ աղմկահարույց բացահայտումների վերաբերյալ խոստումին, ԱԺ փոխնախագահը նկատել է, որ անձամբ իր մասով մտահագություններ չունի:

«Որևէ ապօրինության, կոռուպցիոն սխեմաների մեջ չեմ եղել ու չկամ: Բիզնեսն ապօրինություն չեմ համարում, բայց վերջին 12 տարվա ընթացքում 24-ժամյա ռեժիմով զբաղվել եմ քաղաքականությամբ: Ցավոք սրտի, թե բարեբախտաբար՝ բիզնես չունեմ: Ինձ համար արտոնյալներ կամ ոչ արտոնյալներ չկան, կան օրինավոր կամ օրենքը խախտող քաղաքացիներ»,- ասել է հանրապետական պաշտոնյան:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարել էին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները գործող կառավարության համար առաջնահերթություն են:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---