Ունայ Էմերին՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ

Ունայ Էմերին՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ

PanARMENIAN.Net - Իսպանացի մարզիչ Ունայ Էմերին նշանակվել է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնում է «զինագործների» պաշտոնական կայքը:

Նախկինում 46-ամյա մարզչի ղեկավարած «Վալենսիա» ակումբը երեք անգամ անընդմեջ Իսպանիայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ 2012 թվականի մայիսից մինչև նույն թվականի նոյեմբերը նա գլխավորել է Մոսկվայի «Սպարտակը»։ 2013-2016 թվականներին դարձել է «Սևիլյա» ակումբի գլխավոր մարզիչը: 2016 թվականի ամառվանից գլխավորել է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը»:

«Արսենալի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսն ասել է, որ Էմերին հաջողակ մարզչի կարիերա է կառուցել, զարգացրել է Եվրոպայի ֆուտբոլային տաղանդների կարողությունները:

««Արսենալի» ոճը լիովին համապատասխանում է նրան: Նա աշխատասեր է և համբերատար մոտեցում ունի», - նշել է ակումբի գործադիր տնօրենը:

Ավելի վաղ, Ֆրանսիացի մարզիչ Արսեն Վենգերը հեռացել էր լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից: Նա ակումբը ղեկավարել է 1996-2018 թվականները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---