Շարմազանով. Վարչապետը չի կարող միջամտել ՏԻՄ աշխատանքին

Շարմազանով. Վարչապետը չի կարող միջամտել ՏԻՄ աշխատանքին

PanARMENIAN.Net - Ժողովրդի կողմից ընտրված տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը պետք է շարունակի պաշտոնավարել: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Հանրապետական կուսակցությունում Տարոն Մարգարյանի հրաժարական տալու մասին հարց չի քննարկվում:

«Ինձ համար առնվազն անակնկալ է, երբ վարչապետ Փաշինյանը Բաղրամյան 26-ից հայտարարում է, թե չի միջամտելու դատական համակարգի գործունեությանը, բայց միջամտում է կամ օրենսդիրի կամ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին», - ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Շարմազանովը, հայտնում է Aysor.am-ը:

Դիտարկմանը, թե վարչապետը հայտարարել է, որ Տարոն Մարգարյանը ընտրակաշառքներով է ընտրվել որպես Երևանի քաղաքապետ, Շարմազանովն արձագանքել է. «Ես էլ կարող եմ շատ բան ասել, շատերի մասին: Եթե կան փաստեր, թող փաստեր ներկայացնեն»:

ԱԺ փոխնախագահը նկատել է, որ Տարոն Մարգարյանը «բավականին հաջող քաղաքապետ է և մեծ ժողովրդականություն է վայելում»:

Դեռևս ապրիլի 25-ին Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարություն էր տարածել, որտեղ պահանջում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Նրա հրաժարականի պահանջով ցույցեր են տեղի ունեցել քաղաքապետարանի մոտ, որտեղ, սակայն, հավաքվել են նաև գործող քաղաքապետի կողմնակիցները: Ինքը Մարգարյանը հայտարարել է, որ հրաժարական տալու մտադրութուն չունի:

Իսկ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական ներկայացնի, ինքը կմտածի այդ պաշտոնում առաջադրվելու մասին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---