Հայաստանի ազգային արխիվի դեմ վարչական վարույթ է հարուցվել

Հայաստանի ազգային արխիվի դեմ վարչական վարույթ է հարուցվել

PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով վարչական վարույթ է հարուցվել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նկատմամբ: Այս մասին հայտնում է ՀՀՏԿԶՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Վարույթ իրականացնելու համար հիմք է հանդիսացել Lragir.am-ում մայիսի 21-ին հրապարակված բաց նամակը՝ ուղղված Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին: Նամակում գիտական ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ իրենց դժգոհություններն են արտահայտում Արխիվի տնօրենի նկատմամբ, նշելով, որ վերջինիս և Արխիվի որոշ աշխատակիցների կողմից խախտվում են ՀՀ արխիվային օրենսդրության մի շարք նորմեր:

«Փակ են պահվում որոշ ֆոնդեր և գործեր, արհեստական խոչընդոտներ են ստեղծվում Արխիվում հետազոտություններ իրականացնող քաղաքացիների նկատմամբ, սահմանված են Արխիվում տրամադրվող ծառայությունների գնագոյացման անհասկանալի սկզբունքներ և մեխանիզմներ»,- նշված է նամակում:

Նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՏԿԶՆ աշխատակազմի իրավաբանական և ներքին աուդիտի բաժնի փորձագետները ստացված փաստերի բացահայտման նպատակով վարչական վարույթի շրջանակներում իրականացնում են ուսումնասիրություններ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---