Հայկական կողմը պատրաստ է շարունակել ԼՂ խնդրի շուրջ բանակցությունները

Հայկական կողմը պատրաստ է շարունակել ԼՂ խնդրի շուրջ բանակցությունները

PanARMENIAN.Net - Հայկական կողմը պատրաստ է շարունակել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ կառավարության հարցուպատասխանի ժամանակ:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունիսին կայանալիք այցին տարածաշրջան՝ Մնացականյանը տեղեկացրել է, որ նախարարությունը կապի մեջ է համանախագահների հետ և հեռախոսազրույց է տեղի ունեցել նրանց հետ:

«Համանախագահները տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իրենց հանդիպման մասին: Մենք նախատեսում ենք վերականգնել այդ հանդիպումները: Մենք հավատարիմ ենք բացառապես խաղաղ ու բանակցային ճանապարհով հարցի լուծմանը», -հայտարարել է ԱԳ նախարարը:

Մայիսի 23-ին հայկական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրասնիայի և Միացյալ Նահանգների հետ միասին գործադրվող ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---