ՄՊԾ. Բլոգեր Կալյուսկին ՀՀ-ից ապաստան է հայցել, բայց դեռ չի ստացել

ՄՊԾ. Բլոգեր Կալյուսկին ՀՀ-ից ապաստան է հայցել, բայց դեռ չի ստացել

PanARMENIAN.Net - Սալման Սևեր անունով հայտնի ուկրաինացի բլոգեր Բոգդան Կալյուսկին ապաստան է հայցել Հայաստանում, սակայն ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել: Այս մասին PanARMENIAN.Net – ին հայտնեց ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Նա հերքեց ադրբեջանական մամուլում տարածված այն տեղեկատվությունը, որ Հայաստանը փախստականի կարգավիճակ է տվել բլոգերին:

«Կալյուսկուն ապաստանի տրամադրման վարչական վարույթն ընդունվել է, սակայն որոշում դեռ չկա», - մասնավորապես նշեց Եգանյանը:

Ավելի վաղ, 2018 թվականի մարտի 30-ին Ուկրաինայի քաղաքացի, հակառուսական հայացքներով հայտնի Բոգդան Արկադիի Կալյուսկին (ՌԴ նախկին քաղաքացի Մաքսիմ Արկադիի Բայդակ) ձերբակալվեր էր Հայաստանում: Մարտի 31-ին ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Տ. Ենոքյանի կողմից նրա դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթերի կեղծում և պետական սահմանի ապօրինի հատում) և մեղադրանք առաջադրվել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---