Ճանապարհների տեխ. հսկողություն իրականացնողների պատասխանատվությունը կխստացվի

Ճանապարհների տեխ. հսկողություն իրականացնողների պատասխանատվությունը կխստացվի

PanARMENIAN.Net - Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում «Սաֆեժ» ֆրանսիական ընկերությունը քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և շինարարության որակի տեխնիկական հսկողության ծառայություններ կմատուցի: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մայիսի 24-ի նիստում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանին, թե ճանապարհը շահագործման հանձնելիս թերությունների առկայության դեպքում արդյոք ընկերությանը պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ կան պայմանագրում:

Ի պատասխան՝ Հակոբյանն ասաց, որ ճանապարհը շահագործման հանձնելուց հետո տրվում են երաշխիքային ժամկետներ թերությունների վերացման համար: Վարչապետն էլ նկատեց, որ այդ ժամկետները տրվում են շինարարություն իրականացնող ընկերությանը:

«Տեխնիկական հսկողություն իրականացնողն էլ պետք է բացթողումների համար պատասխանատվություն կրի, հակառակ դեպքում մենք ինչու ենք նրան պետական բյուջեից գումար հատկացնում: Մենք պետք է ստեղծենք պատասխանատվության երաշխիքներ», - նկատել է Փաշինյանը՝ հավելելով, որ այդ մեխանիզմները պետք է ներառվեն պայմանագրի մեջ:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ պատասխանատվության մեխանիզմներ սահմանելու արդյունավետ գործքիներ են բանկային երաշխիքը կամ ապահովագրությունը, որոնք պետությունը կարող է կիրառել նման դեպքերում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---