Հանքարդյունաբերական մոտ 30 ընկերությունում ստուգումներ կլինեն

Հանքարդյունաբերական մոտ 30 ընկերությունում ստուգումներ կլինեն

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մայիսի 24-ի նիստում հանձնարարել է ՀՀ-ում հանքարդյունաբերական 28 ընկերությունում ստուգումներ սկսել՝ շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա բացասական ազդեցությունը գնահատելու և դրանք չեզոքացնելու նպատակով:

«Հանքարդյունաբերությունը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, և այստեղ երկու կարծիք լինել չի կարող, ստուգումներ են նշանակվել 28 ընկերությունում», - ասել է Փաշինյանը `դիմելով լրատվամիջոցներին, որ վերջիններս վերահսկեն գործընթացը:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձ էր հրապարակել, որում անդրադարձել էր Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներին:

«Առաջիկա օրերին համապատասխան տեսչական մարմիններին հանձնարարելու եմ ստուգումներ սկսել ՀՀ-ում շահագործվող բոլոր մետաղական հանքերում, որովհետև բազմաթիվ ահազանգեր կան այդ հանքերի գործունեության հետ կապված, ՀՀ օրենսդրությանը և բնապահպանական կանոններին համապատասխանության վերաբերյալ, և, իհարկե, մենք այս հարցում լինելու ենք սկզբունքային և հետևողական, և այդ ստուգումները չափազանց կարևոր եմ համարում: Եթե հանկարծ կպարզվի, որ որևէ ընկերություն, որևէ հանք շահագործող ի վիճակի չեն, չեն կարողանում իրենց գործունեությունը կազմակերպել ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, դրանից կբխեն իրավական համապատասխան հետևանքներ», - ասել էր նա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---