Կարո Եղնուկյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից

Կարո Եղնուկյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից

PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանն ազատ է արձակվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրից։ Այս մասին գրում է Aysor.am-ը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը ժամեր առաջ հրապարակել էր «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Եղնուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդության վերաբերյալ որոշումը, համաձայն որի՝ վերջինս կարող էր ազատ արաձակվել 10 մլն դրամ գրավի դիմաց:

Եղնուկյանի հարազատները դատարանին ներկայացրել են բանկ վճարած գումարի կտրոնը, և դատարանը համարել է գրավը մուծած։

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը ձերբակալվել է 2016 թվականի հուլիսի 20-ին՝ «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու և նրանց հետ հեռախոսային կապ ունենալու մեղադրանքով:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---